Իրաքում ռազմաբազաների հրետակոծման հետևանքով տուժել են 34 ամերիկյան զինվորականներ. Պենտագոն

09:33   25 Հունվար 2020    276

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը տեղեկացրել է, որ Իրաքում ռազմաբազաների հրետակոծության հետևանքով, ընդհանուր առմամբ, ամերիկացի 34 զինծառայողներ են վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա պարզաբանել է, որ սա հրետակոծությունից տուժածների վերաբերյալ վերջին տվյալներն են: «34 զինծառայողներ կանտուզիա և գլխուղեղի վնասվածքներ են ստացել»,- ասել է Հոֆմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով, 17 ամերիկացի զինծառայողներ այժմ բուժում են ստանում ԱՄՆ-ում և Գերմանիայում, իսկ մյուս վիրավորներն արդեն վերադարձել են իրենց զորամաս՝ Իրաք:

Հունվարի 8-ին իրանական ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները