Ութ խաղաղ բնակիչ և երեք զինծառայող է զոհվել Հալեպում գրոհայինների հրետակոծության հետևանքով

09:47   25 Հունվար 2020    307

Ութ խաղաղ բնակիչ և երեք զինծառայող է զոհվել գրոհայինների կողմից սիրիական Հալեպ քաղաքի հրետակոծության ժամանակ:

Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ին:

Նշվում է, որ գրոհայինները զանգվածաբար գնդակոծել են քաղաքի խաղաղ թաղամասերը: Մեկ օրվա ընթացքում անօրինական զինված խմբավորումները 48 անգամ գնդակոծել են Հալեպը. վիրավորվել են 22 խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք և երեխաներ, զոհվել է ութ մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Զոհվել են նաև երեք սիրիացի զինծառայողներ, ևս ութը՝ վիրավորվել են»,- հայտարարել են ռուսական ռազմական գերատեսչությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները