Իրաքում ռազմաբազաների հրետակոծման հետևանքով տուժել են 34 ամերիկյան զինվորականներ. Պենտագոն

10:54   25 Հունվար 2020    325

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը տեղեկացրել է, որ Իրաքում ռազմաբազաների հրետակոծության հետևանքով, ընդհանուր առմամբ, ամերիկացի 34 զինծառայողներ են վիրավորվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա պարզաբանել է, որ սա հրետակոծությունից տուժածների վերաբերյալ վերջին տվյալներն են:

«34 զինծառայողներ կանտուզիա և գլխուղեղի վնասվածքներ են ստացել»,- ասել է Հոֆմանը:

Նրա խոսքերով, 17 ամերիկացի զինծառայողներ այժմ բուժում են ստանում ԱՄՆ-ում և Գերմանիայում, իսկ մյուս վիրավորներն արդեն վերադարձել են իրենց զորամաս՝ Իրաք:

Հունվարի 8-ին իրանական ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները