Զելենսկին Նեթանյահուին պատմել է Հոլոքոստից տուժած իր ընտանիքի մասին

11:33   25 Հունվար 2020    279

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է իր ընտանիքի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել է Հոլոքոստից:

Ուկրաինայի առաջնորդի խոսքով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուկրաինական ԽՍՀ տարածքում նացիստները գնդակահարել են իր պապի ծնողներին և երեք եղբայրներին: Իսկ Սեմյոն Զելենսկին (պապը) գնացել է ռազմաճակատ, նրան հաջողվել է փրկվել:

«Պատերազմի ավարտից երկու տարի անց նա ունեցավ որդի, 31 տարի անց թոռ ունեցավ, իսկ 40 տարի անց թոռը դարձավ նախագահ, և այժմ նա կանգնած է ձեր առջև», – ասել է Զելենսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները