Պաշտոնից հեռացել է Պուտինի օգնական Սուրկովը

12:00   25 Հունվար 2020    294

ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը թողել է պաշտոնը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ներում Սուրկովի PR-ներկայացուցիչ Ալեքսեյ Չեսնոկովը տեղեկացրել է, որ ուկրաինական ուղղությամբ ՌԴ քաղաքական կուրսի փոփոխության կապակցությամբ Սուրկովը հեռացել է պետական ծառայությունից:

Սուրկովը համարվում է Դոնբասի եւ Լուգանսկի նախագծի հեղինակը: Ներկայում ռուս-ուկրաինական որոշակի բանակցություններ են ընթանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Իր հերթին, Պուտինը ուկրաինական ուղղությամբ պատասխանատու է նշանակել Դմիտրի Կոզակին, որը նշանակվել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները