Թրամփը ցույց է տվել ԱՄՆ Տիեզերական ուժերի պատկերանշանը

12:23   25 Հունվար 2020    238

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հրապարակել է ամերիկյան տիեզերական ուժերի նոր պատկերանշանը:

Նա նշել է, որ պատկերանշանի ստեղծման վրա աշխատել են դիզայներներ, զինվորականներ և այլ մասնագետներ:

Կլոր պատկերանշանն ունի մուգ կապույտ գույն և սպիտակ աստղանման կետեր: Դրա վրա պատկերված է նաև Երկիրը և սպիտակ սլաք՝ ուղղված դեպի վեր:

Նշենք, որ Տիեզերական ուժերն ԱՄՆ զիված ուժերի վեցերորդ տեսակն է, որն իր մեջ ներառում է 16 հազար մարդ: Նրանց նպատակը տիեզերական տարածության մեջ ռազմական գործողությունների իրականացումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները