Սքոթլենդ-Յարդն սկսել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիան կիրառել Լոնդոնում

13:06   25 Հունվար 2020    290

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է հանցավորության դեմ պայքարի նպատակով փողոցներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումն սկսելու մասին:

Այդ մասին ասված է Սքոթլենդ-Յարդի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան հիմնվելու է հետախուզական տվյալների վրա, տեխնոլոգիան կիրառվելու է Լոնդոնի որոշակի վայրերում: Դա կօգնի պայքարել ծանր հանցագործությունների դեմ, այդ թվում՝ դանակի և հրաձգային զենքի օգտագործմամբ, երեխաների սեռական շահագործման դեմ, ինչպես նաև կօգնի պաշտպանել նրանց, ովքեր գտնվում են խոցելի վիճակում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը նշում է, որ այս տեխնոլոգիան ոչ մի կերպ չի փոխարինում ոստիկանության աշխատանքի ավանդական համակարգին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սքոթլենդ-Յարդ   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները