Ռոթ-ամ-Զեի հրաձիգը սպանել է իր ծնողներին. ԳԴՀ-ի ոստիկանություն

13:21   25 Հունվար 2020    238

Գերմանական Ռոթ-ամ-Զեում հրաձգություն է իրականացրել երկրի 26-ամյա քաղաքացին:

Միջադեպի զոհեր են դարձել նաև չարագործի ծնողները: Այս մասին n-tv հեռուստաալիքին հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Աալենան:, տեղեկացնում է Hayatsk.info

Նա պատմել է, որ Ռոթ-ամ-Զե համայնքի Բանհոֆշթրասե սրճարանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, զոհվել են 26, 65 և 69 տարեկան երեք տղամարդիկ, ինչպես նաև 36, 56 և 62 տարեկան երեք կին:

«Եղել են նաև երկու տուժածներ, որոնք բժշկական օգնություն են ստացել»,- ասել է իրավապահը: Նրա խոսքերով, ևս մեկ տուժած գտնվում է ծանր վիճակում: Ըստ իրավապահ մարմինների վարկածի, ողբերգությունը կապված է ընտանեկան հարաբերությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները