390 մլն դոլար. Լոնդոնում կկառուցվի ճոխ հյուրանոց, որը գաղտնի թունելով կկապվի Harrods-ի հետ

15:12   25 Հունվար 2020    355

Լոնդոնյան Harrods-ն աշխարհի ամենահայտնի և թանկ հանրախանութներից է, որտեղից ինչ-որ բան ձեռք բերելը «պարտադիր պայման» է ցանկացած իրեն հարգող առևտրամոլի համար, գրում է luxurylaunches.com կայքը՝ մանրամասնելով, որ Լոնդոնում կկառուցվի լյուքս դասի նոր հյուրանոց, որը գաղտնի թունելով կկապվի լեգենդար դարձած հանրախանութի հետ:

390 մլն դոլար արժողությամբ հյուրանոցը կառուցվելու է էլիտար Նայթսբրիջ թաղամասում՝ Harrods-ից ոչ հեռու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վեցաստղանի հյուրանոցի կառուցմամբ զբաղվում է սինգապուրյան City Developments Limited ընկերությունը: Ըստ նախագծի՝ ութհարկանի հյուրանոցը կունենա 120 համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Harrods  


Վերնագիրի այլ պիտակները