Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորների թիվը` 1030-ի - VIDEO

15:40   25 Հունվար 2020    287

12:55 Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում նախօրեին գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 1030 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է «Միլլիյեթ»-ը:

Թուրքիայի արևելյան Էլազըգ և Մալաթիա նահանգներում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1015 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության տարածած հայտարարությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի և 770 տուժածի մասին: Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին:

Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց: Բջջային օպերատորները հայտարարել են Էլազըգում և Մալաթիայում անվճար կապի ծառայությունների մասին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները