Թրամփի վարկանիշը բարձրացել է ԱՄՆ-ում տնտեսական աճի պատճառով․ Washington Post

16:17   25 Հունվար 2020    286

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է նրա տնտեսական վեկտորի պատճառով:

Այս մասին են վկայում Washington Post-ի և ABC News-ի հարցման արդյունքները: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 51% -ը հավանություն չի տալիս Թրամփի աշխտանքի ընդհանուր արդյունավետությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվ չնայած նախագահի քաղաքականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը հիմնականում բացասական է, այնուամենայնիվ, նրա հավանության վարկանիշը զգալիորեն բարելավվել է նախորդ տարվա 38%-ի հետ համեմատած: Ուսումնասիրության տվյալներով, ԱՄՆ բնակիչների 56%-ը կարծում է, որ նախագահը ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում:

Արդյունքները ցույց են տալիս, որ երկրի հզոր տնտեսությունը և անկախ կողմերի աջակցությունը Թրամփին օգնում են դիմակայել իմպիչմենտի գործընթացին, որի ընթացքում դեմոկրատները պնդում են, որ նախագահը չարաշահել է իր լիազորությունները և խոչընդոտել է Կոնգրեսին հետաքննել իր գործողությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները