Վրաստանի ՆԳՆ-ն շրջված մեքենաների քարոզարշավի համար ծախսել է ավելի քան կես մլն լարի

16:39   25 Հունվար 2020    299

2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքում շրջված և քանդված մեքենաներ էին տեղադրվել:

Սկզբում անհայտ էր հիշյալ մեքենաների տեղադրման նպատակը, ինչպես նաև քարոզարշավի հեղինակի ինքնությունը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ որևէ տեղեկատվության չի տիրապետում, նույն պատասխանը տալիս էր նաև Թբիլիսիի քաղաքապետարանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամիսներ անց միայն պարզ դարձավ, որ գաղափարը Վրաստանի Ներքին գործերի նախարարությանն է, շրջված մեքենաները գերատեսչության ճանապարհային անվտանգությանը նվիրված սոցիալական քարոզարշավի մասն էին կազմում: Ըստ ՆԳՆ-ի, ընդհանուր առմամբ, ծախսվել է ավելի քան կես մլն լարի: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Ակցիայի մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով կիրառվել են բոլոր հարթակները՝ սոցիալական կայքերը, արտաքին գովազդ, ինչպես նաև ռադիո և հեռուստահաղորդումները: Քարոզարշավի համար ստեղծվել է հատուկ կայք: Սոցիալական ցանցերում գովազդի գինն ընդհանուր առմամբ կազմել է 25 532 լարի:

Հիշեցնենք՝ Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, Վրաստանում տարեկան ավելի քան 30 000 ավտոճանապարհային պատահար է տեղի ունենում: Միայն 2019-ին 589 ՃՏՊ է գրանցվել, մահացել է 481 մարդ, վիրավորվել՝ 7921-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները