Ֆրանսիայում ոստիկանությունը Կոլումբիայից բերված բանանի արկղերում կես տոննա կոկաին է հայտնաբերել

14:33   25 Հունվար 2020    255

Փարիզի արվարձանային Ռյունժիի խոշոր շուկայում բանանի արկղերում գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Parisien թերթին:

Նշվում է, որ Կոլումբիայից բերված բանանի արկղերում թմրանյութը հայտնաբերել է միրգ-բանջարեղեն վաճառողը, որն էլ, արգելված ապրանքը տեսնելով, ոստիկանություն է դիմել:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սպիտակ փոշին կոկաին է:

Տեղեկությունների համաձայն` «սև շուկայում» առգրավված խմբաքանակի արժեքը կարող է 35 միլիոն եվրոյի հասնել:

Ոստիկանությունը թմրանյութերի ներկրման փաստով քրեական գործ է հարուցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները