Իրանական Fars լրատվական գործակալության կայքը արգելափակվել է՝ ԱՄՆ սև ցուցակում հայտնվելով

14:42   25 Հունվար 2020    260

Իրանական Fars լրատվական գործակալության կայքը արգելափակվել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Միջազգային պրովայդերը Fars-ին էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ նշելով, որ արգելափակման պատճառը «օտարերկրյա ակտիվների վերահսկման վարման կարգն է և այս գործակալության՝ ԱՄՆ սև ցուցակի մեջ ներառումը»:

Միևնույն ժամանակ, Fars գործակալությունն իր Telegram ալիքով հայտնում է, որ .ir տիրույթով կայքը արդեն աշխատում է նորմալ ռեժիմով, բայց .com տիրույթում այն դեռևս արգելափակված է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները