Հիմա դրանք ձեր գրպանում են, և որտեղ էլ լինեք ձեզ տեսնում են․ Լուկաշենկո

14:55   25 Հունվար 2020    277

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է սմարթֆոնների վտանգների մասին:

«Շկլովի» թերթի տպագրության գործարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ չի օգտվում գաջեթներից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան։

«Իմ նախագահական գործընկերները նստած սեղմում են դրանք, այդ iPhone-ները և այլն։ Ես դա չեմ անում: Ես գիտեմ, թե ինչ է անվտանգությունը»,-ասել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ իրեն ծայրահեղ հազվադեպ են զանգահարում։

«Հիմա այդ հարմարանքները ձեր գրպանում են, և ուր էլ որ լինեք, նրանք, ովքեր պետք է տեսնում են ձեզ։ Դուք դա եք ուզո՞ւմ»,-ասել է Լուկաշենկոն։

Նա նաև նշել է ռադիոալիքների բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա և հիշեցրել արհեստական ​​ինտելեկտի հնարավոր վտանգները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները