Զելենսկին բացատրել է վարչապետի հրաժարականը չընդունելու մասին որոշումը

18:05   25 Հունվար 2020    281

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի հրաժարականը չընդունելու մասին իր որոշումը:

Ուկրաինայի նախագահի խոսքերով կառավարության ղեկավարը դեռևս կարող է օգուտ տալ երկրին, բայց նրանից ժամանակ կպահանջվի դա ապացուցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա լավ մեքենա է: Նա դեռևս չի անցել այն քանակի կիլոմետրեր, որից հետո պետք է փոխել մեքենան»,-հայտարարել է Զելենսկին իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Նախագահը նշել է նաև, որ եթե Գոնչարուկը չկարողանա կատարել իր պարտականությունները, նա կազատի աթոռը:

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ին սկանդալի պատճառով հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է սկանդալը և հրաժարվել է ընդունել վարչապետի` հրաժարականի մասին խնդրանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները