Ժիրինովսկին Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի սադրանք»

18:14   25 Հունվար 2020    263

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Չինաստանում բռնկված կորոնավիրուսն ԱՄՆ-ի սադրանքն է:

Իրոք ինչ որ նոր տիպի գրիպ է, թե՞ սադրանք: Ո՞ւմ կողմից: ԱՄՆ-ի: Տնտեսություն: Եվ ամերիկացիները վախենում են, որ չեն կարողանա հասնել Չինաստանին կամ գոնե հավասարվել նրանց»,- հայտարարել է Ժիրինովսկին` համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժիրինովսկին նշել է, որ նման սադրանքներ առաջին անգամ չէ, որ լինում են, հիշեցնելով թռչնի գրիպի մասին:

«Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ կվերջանա: Սա սադրանք էր: Դեղերը գնեցին, ինչ-որ մեկը միլիարդատեր դարձավ: Նրանք հիմնականում Շվեյցարիայում են ապրում»,- եզրափակել է իր խոսքը քաղաքական գործիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները