Չինաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են

18:42   25 Հունվար 2020    273

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կառավարության հատուկ ժողով է հրավիրել՝ զգուշացնելու, որ կապված Լուսնային Նոր տարվա տոնակատարության հետ մահաբեր վիրուսի տարածման տեմպերն «արագանում են»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով չինական պետական հեռուստատեսությանը, ղեկավարի խոսքով՝ երկիրը «լուրջ իրավիճակի» առաջ է կանգնել:

Ուհան քաղաքում հիվանդության բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով արդեն առնվազն 41 մարդ է մահացել, 1300-ն էլ վարակված են հիվանդությամբ:

Արգելվում է ճանապարհորդել մի շարք քաղաքների ուղղությամբ: Մի քանի քաղաքներում էլ դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները