Սլովակիայի թանգարաններից մեկում ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ մետաղադրամներ են կորել

19:22   25 Հունվար 2020    293

Բրատիսլավայում գտնվող Սլովակիայի ազգային թանգարանից կորել են ավելի քան 1 միլիոն եվրո արժողություն ունեցող պատմական մետաղադրամներ:

Տեղի կունեցածի կապակցությամբ հետաքննության սկսվելը հաստատել են ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Զեյֆը և մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Պավոլ Չորբան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սլովակիայի ազգային թանգարանի հավաքածուից անհետացել են ընդհանուր ավելի քան 1 միլիոն եվրո արժողությամբ արժեքավոր մետաղադրամներ»,-տեղեկացրել է Pravda թերթը` հղում անելով թանգարանում և իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները