Դպրոցները հրաժարվել են աշակերտից նրա սանրվածքի պատճառով

20:16   25 Հունվար 2020    296

Բրիտանացի Բոնի Միլլերը բողոքել է խտրականության համար, որին իր որդին ենթարկվել է մի քանի ուսումնական հաստատությունների կողմից:

Կնոջ խոսքով՝ դպրոցները հրաժարվել են տղային ընդունել, քանի որ նա անսովոր սանրվածք ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ութամյա Ֆարուկ Ջեյմսը ունի երկար և խիտ մազեր: Դրանք էլ դարձել են երեխայի՝ մի քանի դպրոց ընդունելու մերժման պատճառ:

Ինքը՝ Ֆարուկը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս իր սանրվածքը, և ինքը չի պատրաստվում փոխել այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները