ԵՄ-ն հայտնել է Brexit-ից հետո Լոնդոնում իր դեսպանի անունը

20:24   25 Հունվար 2020    264

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայում նոր դեսպան է նշանակել, որը դիվանագիտական առաքելությունը կգլխավորի Brexit-ից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԵՄ դեսպանությունը կգլխավորի պորտուգալացի փորձառու դիվանագետ Ժոաո Վալե դե Ալմեյդան: Նա Լոնդոն կժամանի փետրվարին:

Նրա նշանակման մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մասնավորեցնելով, որ Լոնդոնում ԵՄ ներկայացուցչությունը պատասխանատու է լինելու նաև Հյուսիսային Իռլանդիայի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները