Հրապարակվել է մի լուսանկար Լուկաշենկոյի գյուղական առօրյայից

20:37   25 Հունվար 2020    249

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարազատ գյուղում փայտ է կտրում:

Լուսանկարը հրապարակել է հանրապետության ղեկավարի մամլո ծառայությանը մոտ գտնվող լրատվամիջոցը։

«Լուսանկարն արվել է հենց գյուղի մեջ, իսկ տեղի բնակիչների մուտքը այնտեղ, իհարկե, փակ չէ», – ասվում է մակագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լուկաշենկոյին տեսել են գերեզմանատանը: Նա այցելել է մոր և զոքանչի գերեզմանները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները