Ֆրանսիայի գազանանոցում հրդեհի ժամանակ մոտ 60 կենդանի է զոհվել

20:54   25 Հունվար 2020    287

Մոտ 60 չղջիկներ եւ մի քանի սողուններ են զոհվել Ֆրանսիայի արեւմուտքում Սարտա շրջանի գազանանոցում հրդեհի հետեւանքով։

Հրդեհը կիրակի օրը, տեղի ժամանակով 06։00, բռնկվել է Լա Ֆլեշ կոմունայի գազանանոցի տերարիումում։ Այն արագ մեկուսացրել են, սակայն շենքն ամբողջովին ավերվել է։ Զոհվել է 60 չղջիկ եւ 5 սողուն։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները