Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսն առաջին անգամ ախտորոշվել է 2-ամյա երեխայի մոտ

22:27   25 Հունվար 2020    335

Չինաստանի Խեչի քաղաքում 2-ամյա երեխայի մոտ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպք է բացահայտվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով չինական աղբյուրին, 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով մանկահասակ երեխայի վարակվելու դեպք է գրանցվել Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի՝ 3.3 մլն բնակչություն ունեցող քաղաքում:

Աղբյուրի տվյալներով՝ այս պահի դրությամբ՝ նա ամենափոքր տարիքի հիվանդն է, որի մոտ այդ վիրուսն է հայտնաբերվել: Նշվում է, որ տղայի վիճակը կայուն է գնահատվում: 2019-nCoV վիրուսով երեխայի հիվանդացության ևս մեկ դեպք գրանցվել է Շանհայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները