Եվրախորհրդի ղեկավարը արտահերթ նիստ է հրավիրել Եվրամիության բյուջեի վերաբերյալ

09:11   26 Հունվար 2020    236

Փետրվարի 20-ին Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստ, որպեսզի փորձեն համաձայնության գալ ԵՄ 2021-2027 թթ․ բազմամյա ֆինանսական շրջանակի վերաբերյալ՝ ասել է Միշելը ԵՄ ղեկավարներին ուղղված նամակում:

«Հատուկ ներկայացուցիչների մակարդակով կայացած հանդիպումներից հետո ես որոշեցի Եվրախորհրդի հատուկ նիստ գումարել, որը կսկսվի 2020 թվականի փետրվարի 20-ին: Ժամանակն է մեր մակարդակի վրա համաձայնության գալ բազմամյա ֆինանսական ծրագրի շուրջ»,- ասվում է նամակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միշելի խոսքով՝ այս հարցում ցանկացած հետաձգում «կստեղծի լուրջ գործնական և քաղաքական խնդիրներ և կվտանգի ներկայիս ծրագրերի և քաղաքականության շարունակումը, ինչպես նաև նորերի գործարկումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն  


Վերնագիրի այլ պիտակները