ԱՄՆ-ն որոշել է տարհանել Չինաստանից իր քաղաքացիներին

09:34   26 Հունվար 2020    300

ԱՄՆ-ի իշխանությունները ծրագրում են տարհանել իրենց քաղաքացիներին չինական Ուհան քաղաքից, որտեղ բռնկվել է մահացու կորոնավիրուսը:

Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին կտրամադրվի 230 տեղանոց ինքնաթիռ, որով ԱՄՆ կվերադառնան ինչպես դիվանագետները, այնպես էլ հասարակ քաղաքացիները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է նաև, որ Ուհան նահանգում ԱՄՆ-ի դեսպանությունը կդադարեցնի իր աշխատանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները