Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի

09:52   26 Հունվար 2020    320

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի՝ հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 1466 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղետի վայրում աշխատում է շուրջ 3700 փրկարար, այնտեղ ուղարկվել են 144 բեռնատարներ՝ վերմակներով, վրաններով, սննդով: Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 30 շենք, ևս 81-ը լուրջ վնասվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները