Աֆղանստանում հրթիռակոծել են ուկրաինացի օդաչուների վարած ուղղաթիռը

10:20   26 Հունվար 2020    277

Աֆղանստանում հրթիռակոծել են մոլդովական ավիաընկերությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը: Վիրավորվել են աֆղանցի զինվորականներն ու անձնակազմի անդամները՝ Ուկրաինայի քաղաքացիներ՝ գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր Աֆղանստանի Հելմենդ նահանգում: Ուղղաթիռը տեղափոխել է աֆղանցի զինվորականների և հրթիռակոծվել է Թալիբանի զինյալների կողմից: Ուղղաթիռը վայրէջք է կատարել վթարային վիճակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անձնակազմին և ուղևորներին վերցրել է մոլդովական մեկ այլ ուղղաթիռ, որը թռել է նրա հետևից: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել են չորս աֆղան զինվորներ և անձնակազմի երկու անդամ՝ Ուկրաինայի քաղաքացիներ: Աֆղանստանի ՊՆ-ն հաստատել է միջադեպի փաստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները