Ինչո՞ւ են ոչնչացել դինոզավրերը. գիտնականների նոր վարկածը

11:21   26 Հունվար 2020    319

ԱՄՆ-ի համալսարաններից մեկի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դինոզավրերի ոչնչացման պատճառը հսկա երկնաքարի անկումն է եղել, և ոչ թե հրաբխային ակտիվությունը:

Գիտնականները գտնում են, որ հրաբխային ակտիվությունը չէր կարող բերել զանգվածային ոչնչացման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ տեսակներ, ըստ գիտնականների, գաղթել են Հյուսիսային և Հարավային բևեռներ, բայց վերադարձել են աստերոիդի բախումից շատ առաջ: Այսպիսով, դինոզավրերի ոչնչացման միակ հավանական պատճառը, ըստ նրանց, երկնաքարն է եղել:

Միևնույն ժամանակ, փորձագետները ընդունում են իրենց եզրակացություններում սխալների հնարավորությունը մեծ է և պատրաստ են հիմնավորված ապացույցների առկայությամբ վերանայել իրենց կարծիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դինոզավրեր   Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները