Հունվարի 26-ը Առանց ինտերնետի միջազգային օրն է

12:08   26 Հունվար 2020    225

Ինչպես հայտնի է, տոների շարքում կա այնպիսի տոն, ինչպիսին է Ինտերնետի օրը, սակայն պետք չէ շրջանցել եւս մեկ օր, թեեւ այն բավական յուրօրինակ է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը (International Internet-Free Day), գրում է Calend-ը։

Այն համաշխարհային ինտերնետ-հանրության կողմից ամեն տարի նշվում է հունվարի վերջին կիրակի օրը։ Այս տոնի գլխավոր նպատակը մարդկանց համակարգիչներից եւ գլոբալ ցանցից թեկուզ մեկ օրով շեղելն է, որպեսզի այդ օրը բացառապես «իրական» կյանքում ապրեն, «կենդանի» շփվեն մարդկանց հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս տոնի պատմությունը սկսվում է 2000 թվականից, իսկ դրա հիմնադրման նախաձեռնությունը, որոշ տվյալներով, Սոցիալական հայտնագործությունների բրիտանական ինստիտուտն է, այլ տվյալներով բրիտանական հասարակական առցանց DoBe.org ծրագիրը։ Միակ բանը, որ հաստատ հայտնի է, դա այն է, որ Առանց ինտերնետի միջազգային օրվա նախաձեռնողները հենց ակտիվ, առաջադեմ ինտերնետ-օգտատերերն են եղել։

Իհարկե, այն ժամանակներից շատ բան է փոխվել ցանցում։ Ակնհայտ է, որ նախկինում ինտերնետ-օգտատերերն ավելի քիչ են եղել եւ նրանց հեշտ է եղել «պոկել Համաշխարհային սարդոստայնից», որպեսզի պարզապես շփվեն ընկերների հետ։ Այսպես, տասը տարվա ընթացքում ինտերնետից օգտվողների թիվը մեծացել է որոշ տվյալներով 5 անգամ՝ մինչեւ 3 միլիարդ մարդ, իսկ ինտերնետն ինքը հաստատուն մտել է տարբեր երկրների բնակիչների մեծամասնության կյանք՝ ներթափանցելով բոլոր ոլորտներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինտերնետ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները