Հայտնի են մահացու կորոնավիրուսի բոլոր ախտանիշները

12:30   26 Հունվար 2020    261

Հայտնի են մահացու կորոնավիրուսի բոլոր ախտանիշները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով NHK-ին, պարզվել է, որ բարձր ջերմությունը և հազը նոր թոքաբորբի միակ նշանները չեն:

Նշվում է, որ Ուհանում կորոնավիրուսով հիվանդների մոտ դիտարկվել են սրտխառնոց, փորլուծություն, գլխացավ, հոգնածություն, ինչպես նաև մարսողական և նյարդային համակարգերի հետ կապված խնդիրներ:

Բժիշկները կոչ են անում մարդկանց հետևողական լինել և վիրուսով վարակված լինելու կասկածների դեպքում անհապաղ դիմել հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները