Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի

13:58   26 Հունվար 2020    299

Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյազիգ շրջաններում տեղի ունեցած 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շուրջ 1500 վիրավոր կա: Անցած գիշեր փլատակների տակից մոտ 40 մարդ է դուրս բերվել, սակայն փլատակների տակ դեռևս մարդիկ են մնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնումստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Աշխարհի մի շարք երկրներ Թուրքիային օգնություն են առաջարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները