Ուղևորատար ինքնաթիռը շտապ վայրէջք կատարեց Թեհրանում. ԶԼՄ-ներ

16:14   26 Հունվար 2020    271

Տեխնիկական պատճառներով իրանական Airtour Airbus ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թեհրանում, հայտնում է Tasnim գործակալությունը:

Ըստ նրա, Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է նկատվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդհատվել է դեպի Ստամբուլ թռիչքը, ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Թեհրանի մեկ այլ՝ Մեհրաբադ օդանավակայանում: Ուղևորները, որոնց թիվը գործակալությունը չի հայտնում, չեն տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները