Իլոն Մասկի ունեցվածքը 1 շաբաթում մեծացել է 1.7 միլիարդ դոլարով

17:56   26 Հունվար 2020    263

Բիզնեսմեն Իլոն Մասկի կարողությունը 1 շաբաթում մեծացել է 1.7 միլիարդի չափով՝ կազմելով 32 միլիարդ դոլար, հաղորդում է Forbes-ը:

Նշվում է, որ այս ցուցանիշը գրանցվել է Tesla ընկերության կապիտալիզացիայի շնորհվ, որի բաժնետոմսերի 22%-ը Մասկինն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնի է դարձել՝ ընկերության շուկայական գինը 1 շաբաթվա ընթացքում աճել է 16%-ով և հասել 100 միլիարդ դոլարի:

Պարզվում է, որ սա թույլ է տվել Тesla-ին երկրորդ տեղը գրավել աշխարհի ավտոմեքենաների ընկերությունների թվում՝ առաջին տեղը զիջելով ճապոնական Toyota-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները