Մախաչկալայում շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

18:45   26 Հունվար 2020    285

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում հինգհարկանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ, այս մասին տեղեկացնում է Meduza-ն։

Ըստ «Интерфакс»՝ պայթյունի հետևանքով բնակելի շենքը մասամբ փլուզվել է։

Առնվազն երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պայթյունի հետևանքով։

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մախաչկալա  


Վերնագիրի այլ պիտակները