Գիտնականները հայտնել են սրտի կաթվածի հիմնական պատճառը

19:00   26 Հունվար 2020    316

Սրտի հանկարծակի կաթվածի հիմնական պատճառներից մեկն աղտոտված օդում հանդիպող փոքրագույն մասնիկների ազդեցությունն է:

Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը:

Մասնագետները վերլուծել են գերմանական Աուգսբուրգ քաղաքում սրտամկանի ինֆարկտի ոչ մահացու դեպքերը՝ 5898 հիվանդների տվյալներ:

Պարզվել է, որ օրգանիզմի վրա ազդելու առաջին մի քանի ժամերի ընթացքում մասնիկները կարող են առաջացնել սրտի աշխատանքի խանգարումներ: Իրենց փոքր չափի շնորհիվ նրանք հեշտությամբ ներթափանցում են արյան և բջիջների մեջ:

Այդ մասնիկների չափը 100 նանոմետր է կամ պակաս: Դրանց հիմնական աղբյուրը ավտոմեքենաների արտանետումներն են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները