Արհեստական բանականությունը ճապոնացիներին կօգնի երկաթուղային ճանապարհները մաքրել ձյունից

19:53   26 Հունվար 2020    285

Ճապոնական երկաթուղային West Japan Railway ընկերությունը մտադիր է արհեստական բանականությունն օգտագործելով համակարգ ստեղծել, որպեսզի բարձրանա ձյունից ռելսերի մաքրման եւ արագընթաց գնացքների պաշտպանության արդյունավետությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայումս օպերատորները որոշում են ձնամաքրման աշխատանքներին մասնակցող աշխատակազմի թիվը՝ հիմնվելով օդերեւութաբանների կանխատեսումների վրա, չնայած որ դրանք այնքան էլ ճիշտ չեն լինում:

Նոր համակարգն իրական ժամանակում տեղեկատվություն է հավաքելու ռելսերի եւ գնացքների վրա նստած ձյան մասին՝ հիմք ընդունելով տեսանկարահանող սարքերի տվյալները, եւ որոշելու է, թե քանի մարդ է հարկավոր ձնամաքրման աշխատանքների համար:

Նախատեսվում է նոր համակարգը վերջնականորեն շահագործել տարվա վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Japan  


Վերնագիրի այլ պիտակները