Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության համար

20:05   26 Հունվար 2020    291

Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթում է Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների և հիվանդության դեմ պայքարի շուրջ գործադրվող ջանքերի հաջողության համար:

«Ցանկանում եմ աղոթել մարդկանց համար, որոնք վարակվել են վիրուսով, որը տարածվել է Չինաստանում: Տեր, ընդունի՛ր կյանքից հեռացածներին, մխիթարի՛ր ընտանիքներին և աջակցի՛ր այն մեծ ջանքերին, որոնք արդեն ձեռնարկվում են չինական համայնքի կողմից համաճարակի դեմ պայքարում»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է քահանայապետը՝ հավատավորներին դիմելով ավանդական կիրակնօրյա աղոթի ժամանակ:

Հիշեցնենք, որ Չինաստանի Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում բռնկված համաճարակի տարածման մասին առաջին անգամ հայտնի է դարձել դեկտեմբերի 31-ին: Մինչ օրս հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ավստրալիայում, Մալայզիայում:

Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում հիվանդության հետևանքով մահացածների թիվը հասել է 56-ի, իսկ տուժածների թիվը՝ 1975-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները