Պեսկովը պատմել է ՌԴ կառավարության ձևավորման ժամանակ վարչապետ Միշուստինի քարտ-բլանշի մասին

20:54   26 Հունվար 2020    353

Նոր կառավարության կազմավորման ժամանակ զգալի կադրային պահուստ է գործարկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, արդեն իսկ կադրային պահուստ գոյություն ունի, որից անհրաժեշտության դեպքում դուրս են բերվում այս կամ այն թեկնածությունները՝ ըստ առաջարկների: Սակայն քանի որ առաջարկն արվել է Միշուստինին որպես կառավարության ղեկավարի, ապա, իհարկե, վստահ եմ, որ նա որոշակի քարտ-բլանշ ուներ իր թիմը ձևավորելու համար»,- Պեսկովը պատմել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:

Միևնույն ժամանակ Պեսկովը կարծիք է հայտնել, որ վարչապետ լինելով՝ նա կառավարությունը կազմավորելիս անմիջական պատասխանատվություն է կրում նախագահի առաջ:

Ինչ վերաբերում է կառավարության նախկին ղեկավարի հրաժարականին, ապա Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ Մեդվեդևն ինքնուրույն է կայացրել այդ որոշումը՝ այն հանձնարարականների ֆոնին, որոնք նախագահը հնչեցրել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները