Պակիստանում վթարի է ենթարկվել ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենան

21:04   26 Հունվար 2020    290

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ԱՄՆ դեսպանության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 4-ը տուժել են:

Ինչպես փոխանցում է Geo TV հեռուստաալիքը, նախնական տեղեկության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և փորձել է խաչմերուկը հատել լուսացույցի կարմիր ազդանշանի ներքո:

Ինչպես հաղորդել է Իսլամաբադի ոստիկանության ներկայացուցիչը, տրանսպորտային միջոցի ղեկին եղել է Պակիստանի քաղաքացիություն ունեցող վարորդը: Նրան տեղում ձերբակալել են, այնուհետև տեղափոխել մոտակա բաժանմունք:

Ներկա պահին ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները