Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական ներկայացնել

09:46   27 Հունվար 2020    242

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը հրաժարական ներկայացնելու խնդրանքով դիմել է բոլոր նախարարներին՝ կառավարությունում վերադասավորումներ կատարելու համար այն բանից հետո, երբ հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու մասին:

«Սահմանադրական նախագահ Ժանին Անյեսը ընդունելի է համարում գործադիր իշխանության աշխատանքային թիմում վերադասավորումները թեկնածուների գրանցման նախաշեմին, որոնք մայիսի 3-ին մասնակցելու են ազատ, անաչառ եւ թափանցիկ ընտրություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

Այս կապակցությամբ նա որոշել է անցումային ժողովրդավարական կառավարության նոր փուլից առաջ բոլոր նախարարներին խնդրել հրաժարական ներկայացնել»,- նշված է հայտարարության մեջ:

Անյեսը խոստացել է կառավարության նոր կազմը հայտարարել ամենակարճ ժամկետում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները