Չինաստանը առաջ է անցել ՌԴ-ից զենքի արտադրությմամբ և արտահանմամբ

12:23   27 Հունվար 2020    261

Զենքի արտադրության և արտահանման առումով Չինաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ԱՄՆ-ից հետո:

Նա առաջ է անցել Ռուսաստանից, որն այժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

Այս մասին ասվում է աշխարհի խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցում:

2017-ին ամերիկյան ընկերությունների վաճառքը հասնել է 226,6 միլիարդ դոլարի, ռուսական ձեռնարկությունները վաճառել են 37,7 միլիարդ դոլարի զենք: Չինական ընկերությունները զենքի վաճառքից ստացել են 54,1 միլիարդ դոլար:

Վարկանիշային աղյուսակում դիրքերի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը առաջին անգամ տվյալներ է ստացել Չինաստանի 2015-2017 թվականների վաճառքի վերաբերյալ․ նախկինում այդ տեղեկությունը անհասանելի է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները