Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել անցնող ավտոմեքենայի վրա․ Կա տուժած

12:49   27 Հունվար 2020    211

Հունվարի 26-ին, Մոսկվայում ճանապարհին տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում անհայտ անձը կրակ է բացել ավտոմեքենայի վրա, մեկ մարդ է վիրավորվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Mash-ին:

Դեպքը տեղի է ունեցել Բրատեևսկիի կամուրջի վրա: Անհայտ անձը մարտական զենքով երեք անգամ կրակել է անցնող ավտոմեքենայի վրա: Արդյունքում՝ ավտոմեքենայի վարորդը վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Կրակողը փախուստի է դիմել դեպքի վայրից, ոստիկանները փնտրում են նրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները