Հարավային Կորեայում, նախկին բանտի տարածքում 250 մարդու աճյուն է հայտնաբերվե

13:23   27 Հունվար 2020    220

Կվանջու քաղաքում, Կորեայի Հանրապետության հարավ-արևմուտքում, նախկին բանտի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ավելի քան 250 մարդու աճյուն է հայտնաբերվել։

Գործակալության տվյալներով, աճյունները կարող են պատկանել 1980 թվականի հակակառավարական ցույցերի ժամանակ անհետ կորածներին։ Այդ ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ էին բանտում հայտնվել։ Վարկածներից մեկի համաձայն, ապստամբության մասնակիցներից մի քանիսը կարող էին գաղտնի գնդակահարված և թաղված լինել ուղղիչ հաստատության տարածքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մեկ այլ վարկածի համաձայն, աճյունները պատկանում են բանտում մահացած բանտարկյալներին, որոնց դիակները հարազատները չեն տարել։

1980 թվականի մայիսին Հարավային Կորեայում քաղաքացիները զանգվածային ցույցերի դուրս եկան՝ երկրում դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելու կոչերով։ Երկրում իշխանությունը զավթած նախագահ Չոն Դու Հվանի հրամանով բանակը դաժանորեն ճնշեց ապստամբությունը։

Պաշտոնական տվյալների համաձայն այս իրադարձության արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է մի քանի հարյուրը, հազարավոր մարդիկ վիրավորվել են, ևս 76-ն անհետ կորել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները