Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները Ժնևում կքննարկեն ԼՂ հարցը

11:44   27 Հունվար 2020    693

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները ղարաբաղյան կարգավորման շուրջ հերթական հանդիպումը կանցկացնեն Ժնևում՝ հունվարի 29-30-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի վերջերին հանդիպելու է իր հայ գործընկերոջ հետ: Ես հաստատում եմ ավելի վաղ տարածված այն լուրը, թե արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-30-ին՝ Ժնևում», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները