4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում

15:14   27 Հունվար 2020    318

4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերվա ժամը 1-ին:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին 10 կիլոմետր խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները