«Ադրբեջանի համար ամենակարևոր հարցը ԼՂ հակամարտությունն է». Մեծ Բրիտանիայի դեսպան

15:22   27 Հունվար 2020    435

«Բրիտանիայի կառավարությունն արդեն երկար տարիներ է աջակցում է Ադրբեջանում պաշտպանության և անվտանգության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի կառավարությունը անգլերեն լեզվի դասընթացներ է կազմակերպել ադրբեջանցի զինծառայողների համար, որոնք անցկացվել են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի տարածքում:

«Ես շատ ուրախ եմ, որ այս անգամ դասընթացներն անցկացվում են Ադրբեջանում՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կառավարման հետ կապված դասընթացները շատ կարևոր եմ համարում: Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության

խորհրդի մշտական անդամն է և մենք ունենք գլոբալ շահեր: Ադրբեջանը տեղակայված է շատ բարդ տարածաշրջանում: Պետք է հաշվի առնել նաև աշխարհագրական հարցերը: Մենք տեսնում ենք, որ գնալով մեծանում են նաև անդրազգային և անդրսահմանային սպառնալիքները՝ կիբեռվտանգ, թմրանյութերի առևտուր, անօրինական միգրացիա, ահաբեկչություն և այլն», - ասել է Ջեյմս Շարպը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները