Կոստրոմայում ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել տեղի դպրոցներից մեկում

15:56   27 Հունվար 2020    386

Կոստրոմայում ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել տեղի դպրոցներից մեկում:

Իրավապահները պարզել են երեք դեռահասի ինքնությունը, որոնք հրաձգության մտահաղացում են ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ իրավապահները ինֆորմացիան են ստացել, որ 15-ամյա տղան սոցկայքի իր էջում արգելված նյութեր է տարածում:

Նշվում է, որ տղան հավաքել է իր նման մտածողների, որոնց հետ լրջորեն քննարկել է հարազատ դպրոցում հրաձգություն կազմակերպելու հարցը:

Աշակերտները ավտոտնակում նույնիսկ կրակել են պնևմատիկ զենքից, որպեսզի կատարելագործեն իրենց ունակությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոստրոմա  


Վերնագիրի այլ պիտակները