Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

16:05   27 Հունվար 2020    400

Խորվաթիայի ՌՕՈՒ ռազմական ուղղաթիռն Ադրիատիկ ծովում Շիբենիկ քաղաքից ոչ հեռու վթարի է ենթարկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկություններով՝ Bell OH-58 Kiowa ուղղաթիռը վթարի է ենթարկվել Զլարին կղզու մերձակայքում մարզական թռիչք կատարելիս:

Ներկայումս ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները անձնակազմին գտնելու եւ փրկելու համար:

Հեշթեգներ: Խորվաթիայում  


Վերնագիրի այլ պիտակները