Վրացական ընդդիմությունը աղբաման է տարել քաղխորհրդի շենքի մոտ և փորձել ներխուժել շենք

16:55   27 Հունվար 2020    236

Վրաստանի «Փոխի´ր» («Շեցվալե») շարժման անդամները ««Վրացական երազանքը» քաղաքական աղբամանի է վերածվել» կարգախոսով Թբիլիսիի սակրեբուլոյի` քաղխորհրդի մոտ բողոքի ակցիա են անցկացրել:

Ցույցի մասնակիցները փակցրել են սակրեբուլոյի այն անդամների լուսանկարները, որոնք անցած շաբաթ կայացած նիստի ընթացքում ծեծել էին ավագանու ընդդիմադիր անդամ Լևան Խաբեիշվիլիին:

«Աղբամանը խորհրդանշական է, այստեղ հայտնվել են Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանքի» պատգամավորները: Սա ձեր վերջն է: «Վրացական երազանքը» քաղաքական աղբամանի է վերածվել»,- հայտարարել են ցույցի մասնակիցները՝ վանկարկելով «Ստրուկնե´ր»:

Ցուցարարները պահանջել են կռվին մասնակցածներին զրկել պատգամավորական մանդատից և լքել իշխող կուսակցության շարքերը: Ցուցարարներից մի քանիսը փորձել են ներխուժել շենք, սակայն դա նրանց չի հաջողվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները